ԱՄՆ-ն այս շաբաթ կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսաստանաբնակ գործարարների նկատմամբ. Reuters

11:20 • 05.04.18

ԱՄՆ-ն կարող է արդեն այս շաբաթ պատժամիջոցներ սահմանել մի քանի ռուսաստանաբնակ գործարարի նկատմամբ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ենթադրվում է, որ նոր սահմանափակումները, որոնց մասին հայտնում են գործակալության երկու զրուցակիցները, կհայտարարվեն արդեն հինգշաբթի՝ «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի համաձայն:

Ցանկում կարող է ներառվել 19 ֆիզիկական անձ և 5 կազմակերպություն: Այն կարող է թիրախավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի կառավարության հետ սերտ կապեր ունեցող օլիգարխներին:

Սպիտակ տունը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեն հաստատել այդ տեղեկությունը գործակալությանը՝ նշելով, որ դեռ ոչ մի կոնկրետ տեղեկություն հայտարարության համար չկա: