Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը «Դվին» հյուրանոցի հետ որևէ կապ չունի. Հասմիկ Պետրոսյան

14:16 • 06.04.18

Նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Երևանում գտնվող «Դվին» հյուրանոցը պատկանում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, ով պատրաստվում է այնտեղ խաղատուն բացել:

Այս առնչությամբ մեկնաբանությունների խնդրանքով Tert.am-ը դիմեց Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանին:

Վերջինս ի պատասխան ասաց. «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և ամբողջությամբ սուտ է. ո՛չ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ նրա ընտանիքի որևէ անդամ կամ բարեկամ որևէ առնչություն չունեն «Դվին» հյուրանոցի հետ»: