Երևանում 20-ամյա աղջիկը կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին. shamshyan.com

09:21 • 06.04.18

Ապրիլի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում Չուխաջյան փողոցում՝ թիվ 75 տան դիմաց, նույն փողոցի բնակիչ, 20-ամյա Անահիտ Թովմասյանը իր վարած կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին:

Պատահարի հետևանքով Ա. Թովմասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Ա. Թովմասյանը տոնելիս է եղել ծննդյան 20-ամյակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: