Թաիլանդում սահմանափակվել է զբոսաշրջիկների մուտքն Այուտխայայի տաճար՝ հեռուստասերիալի պատճառով
Թաիլանդի իշխանությունները սահմանափակել են զբոսաշրջիկների մուտքն Այուտայա հանգստյան օրերին, ինչի պատճառը Love Destiny սիրային հեռուստասերիալն է: Այս մասին հայտնում է АТОР-ը:
Նշվում է, որ Այուտայան Սիամական թագավորության հինավուրց մայրաքաղաքն է, որը 33 թագավոր է ունեցել: Love Destiny հեռուստասերիալը հիմնված է այդ թագավորներից մեկի սիրային պատմությունների վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեռուստասերիալի ժողովրդականության պատճառով աճել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը Այուտխայայի Վատ Չայվատթանարամ տաճարի հանդեպ: Այժմ տեսարժան վայրն այցելում է օրական մինչև 10 հազար մարդ, իսկ մինչև հեռուստասերիալի թողարկումն այս թիվը հազվադեպ է հասել հազարի:
Տաճարի ղեկավարության պնդմամբ՝ հաճախ այցելուները չեն հետևում կանոններին: Նրանք մագլցում են տաճարի պատերը, ինչի հետևանքով կառույցները քայքայվում են:










