ԵԱՏՄ-ից ՌԴ ավտոմեքենաների ներմուծման գործընթացը կհեշտանա
Մինչ 2017 թվականի հունվարի 1-ը շրջանառության մեջ դրված ավտոմեքենաները Եվրասիական տնտեսական միության երկրներից հնարավոր կլինի ՌԴ ներմուծել առանց արտակարգ ծառայությունների կանչի համակարգերի առկայության: Բացի այդ, տրանսպորտային միջոցի ռուսական անձնագիր ստանալը հնարավոր կլինի առանց լրացուցիչ փաստաթղթերի, որոնք անհրաժեշտ էին նախկինում:
Դա հնարավոր է դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության համատեղ ջանքերի շնորհիվ, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը:
«Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում բոլոր տրանսպորտային միջոցները պետք է համալրվեն արտակարգ փրկարարական կանչի համակարգերով: Պահանջը վերաբերում է միայն նոր թողարկվող տրանսպորտային միջոցներին:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանում այն վերաբերում էր նաև երկիր ներմուծվող ավտոմեքենաներին, որոնք թողարկվել էին Միության պետություններում մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:










