Հրապարակվել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Հրապարակվել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Корреспондент-ի հաղորդմամբ՝ կինոնկարի պրեմիերան նախատեսված է մայիսի 19-ին:
Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Մայքլ Բ. Ջորդանը, Մայքլ Շենոնը և Սոֆիա Բուտելան: Ժապավենի ռեժիսորն է Ռամին Բահրանին:
Սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոս Գայ Մոնթեգը կուրորեն հրամաններ է կատարում՝ գրքեր այրելով, սակայն անսպասելի հանդիպումը Կլարիսա անունով աղջկա հետ նրա հոգում կասկածներ է առաջացնում: Արդյունքում նա սկսում է պատասխաններ փնտրել իր առաջադրած հարցերին և ապստամբ է դառնում տոտալիտար հասարակության համար:
Ֆիլմի հիմքում ընկած է ֆանտաստ-գրող Ռեյ Բրեդբերի՝ 1953-ին լույս տեսած համանուն գրքի սյուժեն:










