Պուտինը պաշտոնից ազատել է 11 գեներալի

16:39 • 06.04.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Ներքին գործերի նախարարության, Պատիժների իրականացման դաշնային ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության ու Քննչական կոմիտեի 11 գեներալի:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, նախագահի հրամանագրում չեն նշվում կադրային փոփոխությունների պատճառները:

Հայտնի է, որ Պուտինն այդ պաշտոններում նոր նշանակումներ է արել: