Ավտովթար Ֆանտան գյուղի մոտակայքում, վարորդի վիճակը ծանր է
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 6-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում՝ Գութանասարի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գութանասարի վրա Lincoln Navigator մակնիշի 77 RR 337 պետհմարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Ս.) մոտ 20 մ գլորվել է սարալանջից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:










