Կանադայում վթարի է ենթարկվել հոքեյի «Համբոլդտ Բրոնկոս» պատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսը, զոհվել է 14 մարդ
Կանադայի Սասկաչևան նահանգում հոքեյի «Համբոլդտ Բրոնկոս» պատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի: Վթարի հետևանքով զոհվել է ավտոբուսում գտնվող 14 մարդ, այդ թվում՝ վարորդը, հաղորդում է BBC-ն:
Եվս 14 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, երեքը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 28 մարդ:
Հաղորդվում է, որ թիմն ուղևորվում էր Սասկաչևանի հոքեյի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ խաղին:
Նշվում է, որ թիմի անդամները եղել են 16-21 տարեկան:










