Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում իջել է Սրբագործ կրակը
Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում իջել է Սրբագործ կրակը, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ Երուսաղեմի պատրիարքն այն փոխանցել է վանքում հավաքվածներին:
Հայտնի է, որ Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի վանքում հավաքվել են ամբողջ աշխարհից տասնյակ հազարավոր հավատացյալներ՝ ականատես լինելու Սրբագործ կրակի իջնելուն:
Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին:










