Հնդկաստանը պատրաստվում է կրկնակի ավելացնել Իրանից նավթի ներկրման ծավալները

11:44 • 07.04.18

Հնդկական պետական ընկերությունները 2018 թվականին պատրաստվում են կրկնակի ավելացնել Իրանից նավթի ներկրման ծավալները, գրում է Reuters գործակալությունը:

Իրանը ցանկանում է պահպանել Ասիայում իր նավթային հաճախորդներին՝ նրանց ավելի շահավետ պայմաններ առաջարկելով, քան մյուս մերձարևելյան արտահանողները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, չնայած այն հանգամանքին, որ դա սպառնում է երկրի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցներով, նշում է գործակալությունը:

Ինչպես նշվում է՝ Թեհրանը վերջերս մեծացրել է զեղչերը Հնդկաստանի ընկերությունների համար, որը Չինաստանից հետո իրանական նավթի երկրորդ գնորդն է:

Ընթացիկ ֆինանսական տարում Հնդկաստանի պետական նավթավերամշակող ընկերությունները պատրաստվում են օրական 396 հազար բարել նավթ ներկրել: Այդ մասին հայտնել են ընկերություններին մոտ աղբյուրները:  Հաղորդվում է, որ այդ ընկերությունները նախորդ ֆինանսական տարում ներկրել են օրական մոտ 205 հազար բարել իրանական նավթ: