Պաշտպանը Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկել է ԱՀ գլխավոր դատախազություն

16:55 • 07.04.18

Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ աշխատակազմից։

Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ՝ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն։