Քենիայում մի քանի կիլոմետրանոց մեծ ճաք է հայտնվել, որը կարող է «կիսել» Աֆրիկան 2 մասի (տեսանյութ)
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մոտակայքում մեծ ճաք է հայտնվել։ Բնական կատակլիզմի կադրերը հրապարակվել են Daily Nation պարբերականի Youtube-ալիքում։
Ճաքի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի, խորությունը 15 մ է։
Տեսանյութում երևում է, որ մեծ ճաքն ազդել է նաև ենթակառուցվածքային օբյեկտների վրա, նաև՝ ճանապարհային խաչմերուկի՝ դժվարացնելով երթևեկությունը։
ria.ru-ն հայտնում է, որ գիտնականները մտավախություն ունեն, որ դա կարող է լինել Աֆրիկայի փլուզման գործընթացի սկիզբը, ինչի հետևանքով 50 մլն տարի անց մայրցամաքը երկու մասի կբաժանվի։










