Սանկտ Պետերբուրգից Երևան ուղևորվող ինքնաթիռում ուղևոր է մահացել
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականցնող ինքնաթիռում ուղևոր է մահացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում 1979 թվականին ծնված ուղևոր է մահացել: Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել այսօր ժամը՝ 10:45-ին: Ուղևորը ունեցել է հիվանդություն, սակայն օդանավում նրա մահվան պատճառն է հանդիսացել սրտի կանգը: Նա ազգությամբ հայ է և ՌԴ քաղաքացի»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նա նաև հայտնեց, որ օդանավի անձնակազմը բուժօգնություն է ցույց տվել ուղևորին, օդանավում եղել է նաև մասնագիտությամբ բժիշկ ուղևոր, ով նույնպես փորձել է օգնություն ցուցաբերել ուղևորին, սակայն նրան փրկել չի հաջողվել:










