Սաուդյան Արաբիան պատրաստվում է Քաթարի հետ սահմանին ջրանցք փորել՝ այն վերածելով կղզու. Sabq
Սաուդյան ներդրումային միությունը պատրաստվում է Քաթարի հետ սահմանին ջրանցք փորել՝ այն վերածելով կղզու, և զբոսաշրջային նախագիծ իրականացնել տվյալ տարածաշրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սաուդյան Sabq թերթին:
Ինչպես սպասվում է՝ աշխատանքները կտևեն 12 ամիս:
Այժմ միությունն իշխանությունների կողմից պաշտոնական թույլտվության է սպասում:
Ջրանցքի լայնությունը կազմելու է 200 մետր, խորությունը՝ 15-20 մետր, երկարությունը՝ 60 կիլոմետր:
Նշվում է, որ ջրանցքը պատկանելու է միայն Սաուդյան Արաբիային, քանի որ այն փորվելու է թագավորության տարածքում՝ Քաթարի հետ պաշտոնական սահմանագծից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Քաթարի հետ սահմանին ցամաքային հատվածը ծառայելու է որպես ռազմական գոտի՝ թագավորության պաշտպանության համար:










