Շվարցենեգերը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերին դուրս են գրել Լոս Անջելեսի հիվանդանոցից՝ բաց սրտի շտապ վիրահատությունից հետո, հայտնում է aif.ru-ն:
Աստղի ներկայացուցիչ Դենիել Քետչելի խոսքով՝ դերասանը տուն է գնացել լավ տրամադրությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ վիրահատության ժամանակ բարդություններ էին առաջացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի վերջին 70-ամյա Շվարցենեգերն անհապաղ սրտի բաց վիրահատության է ենթարկվել՝ սրտի փականի անհաջող փոխպատվաստումից հետո: Վիրահատությունից հետո ուշքի գալով՝ նա ասել էր իր հայտնի խոսքերը՝ «I'm back»։ Շվարցենեգերի խոսքերը հղում են անում Տերմինատորի նրա հայտնի կերպարին և նրա I’ll be back արտահայտությանը։
Աղբյուրը նշում է, որ դերասանը աորտայի փականի փոխպատվաստում է կատարել 1997-ին: Այն ժամանակ բժիշկներն այդ վիրահատությունն անհապաղ չէին համարում, սակայն դերասանը որոշել էր վիրահատվել, քանի դեռ երիտասարդ է:










