Ստալոնեն իր հայտնի կինոհերոսի՝ Ռոքիի արձանի մոտ հուշատախտակ է բացել (լուսանկարներ)
Հանրահայտ դերասան Սիլվեստր Ստալոնեն իր հայտնի կինոհերոսի՝ բռնցքամարտիկ Ռոքի Բալբոայի արձանի մոտ հուշատախտակ է բացել, հայտնում է vesti.ru-ն։
Արձանը գտնվում է Ֆիլադելֆիայում։ Այս հուշարձանը վաղուց դարձել է քաղաքի այցեքարտերից մեկը։ Արձանը պատկերում է հաղթանակած Ռոքիին՝ ձեռքերը վեր պարզած վիճակում։ Այժմ պատվանդանին կա նաև հուշատախտակ։
Ֆիլադելֆիայի քաղաքապետ Ջիմ Քենին Twitter-ի իր էջում հրապարակել է արարողությունից լուսանկարներ և գրել, որ միշտ ուրախ է քաղաքում տեսնել Ստալոնեին։














