Նորվեգական քաղաքի բնակիչներն անսպասելիորեն միացած տագնապի ազդանշանի պատճառով կարծել են, թե պատերազմ է սկսվել ռուսների հետ. NRK
Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում գտնվող նորվեգական Վադսո քաղաքի բնակիչներին գիշերը վախեցրել է անսպասելիորեն միացած տագնապի ազդանշանը, հայտնում է նորվեգական NRK հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։
Քաղաքի բնակիչներից շատերը նման իրավիճակում «մտածել են արևելյան հարևանի՝ Ռուսաստանի մասին», ասվում է նյութում։
«Ոմանք, իհարկե, ավելի վատ բան էին սպասում, օրինակ՝ պատերազմ»,- ասել է ոստիկանության սպա Յան-Օլավ Շելբերգը։
Անհանգստացած ու վախեցած քաղաքացիներից բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ են ստացվել տեղի օպերատիվ կենտրոն։
Շելբերգի խոսքով՝ ոստիկանությունը կապվել է քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք չեն կարողացել այդպես էլ բացատրել, թե ինչու է միացել տագնապի ազդանշանը։










