Գյումրու բժշկական կենտրոն է ընդունվել սննդային տոքսիկ ինֆեկցիա՝ բոտուլիզմ ախտորոշմամբ քաղաքացի
Ապրիլի 7-ին՝ ժամը 22:30-ին, Գյումրու բժշկական կենտրոն է ընդունվել սննդային տոքսիկ ինֆեկցիա՝ բոտուլիզմ ախտորոշմամբ քաղաքացի:
Tert.am-ի հետ զրույցում «Գյումրի» ԲԿ-ի լրատվական բաժնից հայտնեցին, որ տուժածը 1964 թվականի ծնված, Շիրակի մարզի Բենիամին գյուղի բնակիչ Կարինե Մ.-ն է:
«Այս պահին նա գտնվում է Գյումրու ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Ապրիլի 8-ին՝ ժամը 05:00-ին, նույն հասցեից և ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 1988 թվականին ծնված Արթուր Հ.-ն և 1998 թվականին ծնված Թերմինե Հ.-ն: Նրանք այս պահին ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,-հայտնեցին «Գյումրի» ԲԿ-ից՝ հավելելով, որ տուժածները հիվանդանոցում նշել են, որ օգտագործել են պահածոյացված սննդամթերք:
Տուժածներից երկուսին տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մեկը մնացել է «Գյումրի» ԲԿ-ում:










