Այսօր «Իմ Քայլը» արշավի 9-րդ օրն է. ԱԻՄ առաջնորդը միացավ Փաշինյանին

15:00 • 08.04.18

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ Քայլը» արշավի 9-րդ օրն է: Փաշինյանն ու իր թիմակիցներ ծառ տնկելու ավանդական դարձած գործողությունը կատարեցին նաև Դիլիջանում:

Այս անգամ տնկված ծառն «Ազատության ծառ» անունը ստացավ: Խումբն անցնել Դիլիջանի թունելով, այնուհետ շարունակել ճանապարհը:

ՔՊ նախագահ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենց քալերթին միացել «Մարտի 1-ի» 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի, «Իմ Քայլը» արշավի կպչուն թղթիկներով փակեց Դիլիջանի թունելից քիչ այն կողմ գտնվող արագաչափ-տեսախցիկը։ Ըստ Փաշինյանի՝ Անուշ Լալայանը զուտ խաղաղ անհնազանդություն է արել:

«Դա խաղաղ անհնազանդության ձև է, և քաղաքացիներն ունեն այդ ձևով իրենց բողոքն արտահայտելու իրավունք։ Ես ի պաշտպանություն Անուշ Լալայանի կանեմ նույն գործողությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ Քայլը» արշավին միացան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու նրա մի խումբ կուսակիցներ: