Ֆրանսիայում անցկացվում է երկաթգծի աշխատակիցների հերթական գործադուլը

19:14 • 08.04.18

Ֆրանսիական երկաթգծի աշխատակիցների գործադուլը կրկին խնդիրների է հանգեցրել ուղևորափոխադրումների հարցում:

Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ ապրիլի 8-ին, այնուամենայնիվ, ավելի քիչ թվով ուղևորություններ են չեղարկվել, քան գործադուլի նախորդ փուլում, որն անցկացվել է անցյալ երեքշաբթի և չորեքշաբթի: Կիրակի մեկնել է յուրաքանչյուր հինգերորդ գնացքը: Տարածաշրջանային մակարդակով չեղարկվել են ուղևորությունների երկու երրորդը:

Գործադուլն անդրադարձել է նաև Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկաթուղային հաղորդակցությանը: Ինչպես հայտարարել է «Երկաթգծերի ազգային ընկերակցություն» պետական ընկերության ներկայացուցիչը, կիրակի միայն 8 գնացք կմեկնի մի երկրից մյուսը:

Երկաթգծի աշխատակիցները բողոքում են երկաթուղային տրանսպորտային համակարգում նախատեսված բարեփոխումների դեմ: Արհմիությունները հայտարարել են, որ այսուհետ ամեն երեք օրվա աշխատանքից հետո, երկօրյա գործադուլներ են անցկացվելու: