Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

11:41 • 08.04.18

Հունգարիայում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Հայտնի է, որ երկրի շուրջ 7.9 մլն բնակիչներ ունեն իրավունք իրենց ձայնն օգտագործելու այս ընտրություններում:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները Հունգարիայում անցկացվել էին 2014 թվականի ապրիլի 6-ին, այն ժամանակ հաղթանակ էր տոնել Վիկտոր Օրբանի կուսակցությունը՝ ստանալով 133 պատգամավորական աթոռ 199 հոգանոց խորհրդարանում:

Այս անգամ նույնպես հարցումները խոսում են 2010-ից ի վեր իշխող «Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության հավանական հաղթանակի մասին: