Ճապոնական ծովի ափին 17 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել ապրիլին

18:14 • 08.04.18

Ճապոնական ծովի ափին՝ Ֆուկուի պրեֆեկտուրայում, 17 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել ապրիլին: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ լեռնային շրջաններում, ինչպես նաև՝ Օնո քաղաքում, ձյունածածկի բարձրությունը կազմել է 7-11 սմ: Ընդ որում, օդի ջերմաստիճանը եղել է առավելագույնը 4-5 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչն այստեղ սովորաբար բնորոշ է տարվա ամենացուրտ ամսվա՝ փետրվարի համար:

«Չափազանց անսովոր է ձյուն տեսնել ապրիլին: Ես շատ զարմացա, երբ փողոց դուրս եկա ու այսպիսի ցուրտ զգացի», - պատմել է Օնո քաղաքի բնակիչը:

Օդերևութաբանները բացատրել են արտասովոր երևույթը նրանով, որ Ճապոնական ծովի ափին ցածր ճնշում և սառը օդի հոսանքներ են եղել, որոնցից հետո, ենթադրաբար, անձրևի տեսքով տեղումներ կլինեն, այնուհետև գարնանային եղանակ կհաստատվի: