Վիկտորիա Սկրիպալը համաձայն է ցուցմունք տալ բրիտանական ոստիկանությանը, եթե վերջիններս նման ցանկություն ունենան. լրատվամիջոցներ

15:29 • 08.04.18

Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ազգականներից Վիկտորիա Սկրիպալը համաձայն է ցուցմունք տալ բրիտանական ոստիկանությանը, եթե վերջիններս ցանկություն ունենան նրան հարցաքննելու, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով բրիտանական մամուլին:

«Նա հավելել է, որ ցանկանում է գնալ Սքոթլանդ Յարդ և համապատասխան բացատրություններ տալ, եթե նրանց ինչ-որ բան հետաքրքրում է»,- փոխանցում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պաշտոնապես մերժել է Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլիայի ազգականներից Վիկտորիային երկիր մուտքի վիզայի տրամադրումը: 

Լոնդոնում ՌԴ դեսպանատունն իր հերթին լրատվամիջոցներին հայտնել էր, որ վիզայի մերժումը կրում է քաղաքական ու միտումնավոր բնույթ ու բազմաթիվ նոր հարցերի տեղիք տալիս:

Հիշեցնենք, որ Սկրիպալները Մեծ Բրիտանիայում անհայտ տեսակի նյութով թունավորվել էին մարտի 4-ին: