Սթիվի Ուանդերը միացել է Twitter-ին և ուշագրավ գրառում կատարել

00:08 • 08.04.18

«Գրեմմիի» դափնեկիր երաժիշտ Սթիվի Ուանդերը միացել է Twitter-ին և իր առաջին գրառմամբ հարգանքի տուրք է մատուցել ամերիկացի հոգևորական, քարոզիչ և ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգին:

Ինչպես հայտնում է CNN-ը, թվիթերյան առաջին գրառումը ամերիկացի երգիչը կատարել է չորեքշաբթի 20:00-ից քիչ անց: Թվիթի հրապարակումը համընկել է այն պահի հետ, երբ 50 տարի առաջ հայտարարվել էր քաղաքացիական իրավունքների համար պայքարի ակտիվիստ և ջատագով հոգևորականի մահվան լուրը:

Թվիթը հրապարակվել է տեսանյութին կից, որում Օբամաները և այլ հայտնի մարդիկ պատմում են իրենց երազանքների մասին` հիշատակելով՝ Քինգի «Ես երազանք ունեմ» անվանում հայտնի ելույթը:

 

 

Սթիվի Ուանդերը միացել է Twitter-ին և ուշագրավ գրառում կատարել