Լոնդոնը կոչ է արել անհապաղ հետաքննել քիմիական հարձակումները Սիրիայում

16:59 • 08.04.18

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ պարզել սիրիական Դումա քաղաքում հնարավոր քիմիական հարձակման հանգամանքները, որի հետևանքով մահացել է նվազագույնը 70 մարդ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

«Անհապաղ հետաքննություն է անհրաժեշտ, միջազգային հանրությունը պետք է իր պատասխանը տա: Մենք կոչ ենք անում նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և նրա կողմնակիցներին՝ Ռուսաստանին ու Իրանին, դադարեցնել բռնությունը խաղաղ քաղաքացիների հանդեպ», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայում աշխատող բժիշկներն ու փրկարարները հայտնել են, որ Արևելյան Ղուտայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում՝ Դումայում, հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ: