Մենք հավատում ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում. Պյոտր Սվիտալսկի
Հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Բանակցություններն Ադրբեջանի հետ համաձայնագրի շուրջ ընթանում են: Այս փուլում չեմ կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան այդ բանակցությունները: Հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է: Մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս համաձայնագիրը մեխանիզմներ չի պարունակում որևէ հակամարտություն լուծելու համար: Այս համաձայնագիրը արտացոլում է Եվրամիության անդամ-պետությունների դիրքորոշումները»,- ասաց Սվիտալսկին:
Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն աշխատում է Հայաստանի հետ միասին, որպեսզի համաձայնագիրը վավերացվի: «Մենք հավատում ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում: Մենք հավատում ենք, որ համաձայնագրի վավերացումից հետո անիրականը կարող է դառնալ իրական, և Հայաստանը կզգա փաստաթղթի դրական կողմերը»,- նշեց դեսպանը:










