«Պուտինը պատասխանատու է «կենդանի» Ասադին աջակցելու համար». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, իր թվիթերյան էջում անդրադառնալով ապրիլի 9-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակման դեպքին, դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
«Կան բազմաթիվ զոհեր՝ այդ թվում նաև կանայք ու երեխաներ. անիմաստ քիմիական հարձակում Սիրիայում: Տարածքը, որտեղ իրագործվել է բարբարոսությունը, շրջափակման մեջ է սիրիական բանակի կողմից, ինչի հետևանքով այն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են կենդանի Ասադին աջակցելու համար: Սրա համար վճարվելիք գինը շատ բարձր է լինելու: Անհապաղ բացեք տարածքը մարդկանց բուժօգնություն տրամադրելու համար: Հերթական առանց պատճառի մարդասիրական ողբերգությունը: Զզվելի է»,-գրել է 71-ամյա Թրամփը:
Միևնույն ժամանակ, նա առիթը բաց չի թողել նախկին նախագահ Բարաք Օբամային քննադատելու համար:
«Եթե նախագահ Օբաման ժամանակին գործեր, սիրիական ողբերգությունը վաղուց արդեն ավարտված կլիներ, իսկ կենդանի Ասադն էլ պատմության գիրկը կանցներ»,-եզրակացրել է նախագահը:
Հիշեցնենք, որ Արևելյան Ղուտայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում՝ Դումայում, հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ: Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծված են համարում:










