ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև համաձայնագիրը վավերացնելու հարցը (ուղիղ)

15:31 • 09.04.18

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Քննարկվող հարցը «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության և
Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին է:

Հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նախքան օրակարգին անցնելը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց փորձագետներին ներկայացնել, թե հանձնաժողովի որ անդամներն են բացակա, որպեսզի ինքն այդ ցուցակը ներկայացնի խորհրդարանական ղեկավարությանը:

Հիմնական զեկուցող, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը տեղեկացրեց, որ առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:

Նազարյանը, օգտվելով առիթից, ներկայացրեց բանակցային գործընթացից որոշ մանրամասներ, նշելով, որ բանակցությունները մշտապես գտնվել են սևեռուն ուշադրության կենտրոնում:

«Համաձայնագրով նպատակ ունենք ամրապնդել Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք ստեղծել»,-ասաց նա:

Հանձնաժողովի աշխատանքներին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։