Ֆրանսիայում քաղաքապետը թափառաշրջիկներին սրով է սպառնացել ու հայտնվել ոստիկանությունում

11:51 • 09.04.18

Ֆրանսիական Վիսսու քաղաքի քաղաքապետ Ռիշար Տրենկյեն կատանայով (ճապոնական երկար սուր) է սպառնացել տեղի թափառաշրջիկներին, այս մասին գրում է life.ru-ն՝ Monde թերթին հղումով։ 

Հայտնի է, որ պաշտոնյան այդ ընթացքում կրել է զրահաբաճկոն և իր մոտ ունեցել է ատրճանակ:

Քաղաքապետը փորձել է անձամբ խանգարել թափառաշրջիկներին, որոնք ցանկացել են տեղակայվել տեղի մասնավոր մանկապարտեզներից մեկի ավտոկայանատեղի տարածքում: Արդյունքում թափառականները բողոքել են քաղաքապետի դեմ ոստիկանություն, և վերջինս բերման է ենթարկվել:

Նրա հետ միասին ոստիկանություն է տարվել թափառաշրջիկներից մեկը: Նրա մեքենայում որսորդական զենք է հայտնաբերվել:

Աղբյուրը նշում է, որ քաղաքապետն արյան մեջ ալկոհոլի պարունակության վերաբերյալ թեստ է անցել, որը դրական է եղել։