Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը՝ կասկածելի բեռնատարի պատճառով. Reuters

13:14 • 09.04.18

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:

Նշվում է, որ իրավապահները նման քայլի են դիմել, երբ թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կեցավայրի մոտակայքում հայտնաբերվել է կասկածելի բեռնատար մեքենա: 

Ըստ աղբյուրի հաղորդած տվյալների՝ մեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է, որին կանգնեցրել են հասարակական կարգը խախտելու համար:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: