Սիրիական ավիաբազան հրթիռակոծվել է. հրապարակվել են կադրերը (տեսանյութ)
Սիրիական Հոմս նահանգում գտնվող «Տ-4» ավիաբազան ենթարկվել է հրթիռակոծման, ինչի տեսագրությունն արդեն հայտնվել է համացանցում:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ սիրիական ՍԱՆԱ ազգային լրատվական գործակալությանը հղումով, ավիաբազայի ուղղությամբ արձակվել է միանգամից մի քանի հրթիռ:
«Չի բացառվում, որ սա Միացյալ Նահանգների ագրեսիան է»,-եզրակացրել է գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սիրիական բանակի հակաօդային պաշտպանությունը պատասխան կրակ է բացել հրթիռների ուղղությամբ ու դրանք ամբողջովին ոչնչացրել: Պենտագոնն, իր հերթին, հայտնել է, որ որևէ առնչություն չունի հարձակման հետ:
«Ալ Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռները եկել են Միջերկրական ծովի կողմից՝ անցնելով Լիբանանի տարածքի վրայով:
Նշվում է նաև, որ զոհերի ու տուժածների մասին ստույգ տեղեկություններ չկան: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ մարդկային կորուստներ կամ վիրավորներ չկան, մինչդեռ ՍԱՆԱ-ն հայտնում է, որ կան:










