Ստամբուլում՝ Բոսֆորի նեղուցում, բեռնատար նավը բախվել է 18-րդ դարի առանձնատանը (լուսանկարներ, տեսանյութեր)
Համացանցում հայտնվել է ցնցող տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է տանկերը բախվում ափին գտնվող 18-րդ դարի առանձնատանը՝ դրան մեծ վնաս հասցնելով, հայտնում է The Daily Mail-ը:
Նավը, որի վրա ծածանվել է Մալթայի դրոշը, գարի էր տեղափոխում Ռուսաստանից Սաուդյան Արաբիա, սակայն տեխնիկական անսարքությունների պատճառով շեղվել է ճանապարհից և բախվել Ստամբուլում՝ Բոսֆորի նեղուցում գտնվող պատմական առանձնատանը:
Միջադեպը նկարահանել են բազմաթիվ անցորդներ, որոնք այնուհետև տեսանյութերը հրապարակել են սոցիալական ցանցերում:
Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են ահաբեկված մարդիկ փախչում առանձնատան հարևանությամբ գտնվող շենքից՝ տեսնելով իրենց ուղղությամբ արագության տակ ընթացող նավը:
Կորցնելով 225 մետրանոց նավի կառավարումը՝ անձնակազմը հուսահատորեն փորձել է դանդաղեցնել դրա ընթացքը և խարիսխ է նետել, սակայն նրանք չեն կարողացել խուսափել բախումից:
Դեպքի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:
















