ՌԴ գլխավոր դատախազությունը խոստացել է հրապարակել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ նամակագրությունը
Ռուսաստանը կհրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նամակագրությունը, երբ վերջինս դեռ զբաղեցնում էր թագավորության ներքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր մենք ձեզ կներկայացնենք համապատասխան քրեական գործերից առանձին փաստաթղթերի կրկնօրինակներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ի հետ նամակագրության նյութերը, ներառյալ՝ անմիջականորեն տիկին Մեյի հետ նամակագրությունը, երբ նա կատարում էր այդ երկրի ներքին գործերի նախարարի պարտականությունները»,- ասել է նա:
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել են, որ Մեծ Բրիտանիան մերժել է հանցագործների արտահանձնման վերաբերյալ Մոսկվայի դիմումների մեծ մասը հենց այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում ներկայիս վարչապետ Թերեզա Մեյը:










