Հրդեհ է բռնկվել Կիևի կենդանաբանական այգու տարածքում

12:49 • 09.04.18

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենդանաբանական այգում երեկ հրդեհ է բռնկվել, հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Կիևի արտակարգ իրավիճակների վարչության տարածած հայտարարությանը:

Հրդեհը տարածվել է 60 քմ տարածքի վրա՝ կենդանիների ձմեռային կացարանի շինության ներսում: Հրդեհը բռնկվել է մեկհարկանի շինության տանիքում:


Նշվում է, որ բոլոր կենդանիները շտապ տարհանվել են: 

Աղբյուրը հայտնում է, որ հրդեհը որոշ ժամանակ անց մարվել է: Տուժածներ և զոհեր չկան:

Հայտնի է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 4 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա և 23 հրշեջ:

Հասցված նյութական վնասն ու հրդեհի հնարավոր պատճառները պարզվում են իրավապահ մարմինների կողմից: