Միջերկրական ծովում ռուսական կործանիչներն ագրեսիվ մոտեցել են ֆրանսիական ռազմանավին
Միջերկրական ծովում երկու ռուսական ռազմական ինքնաթիռ ագրեսիվ հնարք են կատարել՝ ֆրանսիական Aquitaine ռազմանավին մոտ գտնվելով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական ռազմաօդային ուժերի աղբյուրին:
Ֆրանսիացի զինվորականների տվյալներով՝ ռազմանավին մոտեցել են Սու-24 ռմբակոծիչն ու Սու-30 կործանիչը: Միևնույն ժամանակ նշվում է, որ Սու-24-ը զինված է եղել:
Ֆրանսիական ուժերը հնարքն անվանել են ոչ բարեկամական և վտանգավոր: Ֆրանսիական կողմը Ռուսաստանին հիշեցնում է թռիչքների կանոնների մասին՝ վթարներից խուսափելու համար:
Aquitaine նավը հսկողություն է սահմանանում Donald Cook ամերիկյան ավիակրի հարևանությամբ, որն ապրիլի 10-ին 100 կմ-ով մոտեցել է սիրիական Տարտուս քաղաքին: Ավիակիրը համալրված է «Տոմահավկ» տեսակի հրթիռներով:










