Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

13:59 • 10.04.18

Ապրիլի 10-ին, ժամը 11:04-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերել 1930 թ. ծնված Պ. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: