Լեռնանիստի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են 18-ամյա կորած քաղաքացուն

09:04 • 10.04.18

Ապրիլի 9-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի մոտակա դաշտամիջյան հատվածում մոլորվել է:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լեռնանիստ գյուղի մոտակայքում (հյուսիս-արևելք մոտ 16 կմ) հայտնաբերել են 2000 թ. ծնված Ն. Հ.-ին: