Հրապարակվել են «Գահերի խաղը» սերիալի 8-րդ մասի ամենակարևոր տեսարանի նկարահանման մանրամասները

21:37 • 10.04.18

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի ամենակարևոր մարտի նկարահանումները 55 գիշեր են տևել, որը ռեկորդային ցուցանիշ է համարվում:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, մանրամասները հայտնի են դարձել ֆիլմի ռեժիսորի օգնական Ջոնաթան Քինլանի Instagram-ի էջից:

Վերջինս համացանցում տեղադրել է բացիկները, որոնք պրոդյուսերներն ուղարկել են նկարահանող խմբի անդամներին: Նրանց շնորհավորում էին 55 գիշեր «ցրտին, ձյունին, անձրևին և քամուն» նկարահանումներ իրականացնելու համար:

Գրառումից նաև հայտնի է դարձել, որ տեսարանը նկարահանվել է երեք վայրում: Ենթադրվում է, որ խոսքը Վինտերֆել ամրոցի համար մղած պայքարի մասին է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեռուստասերիալի ստեղծողները տեղեկացրել էին եզրափակիչ եթերաշրջանում հերոսների մահվան մասին:

 

 

 

 

Հրապարակվել են «Գահերի խաղը» սերիալի 8-րդ մասի ամենակարևոր տեսարանի նկարահանման մանրամասները