Իտալիայում երկրաշարժի հետևանքով զանգակատուն է փլուզվել
Իտալիայի արևելքում գտնվող Մուչչա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ոչ այնքան մեծ զանգակատուն է փլուզվել, այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը:
Տուժածների ու այլ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Երկրաբանության և հրաբխագիտության ազգային ինստիտուի հաղորդած տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.7 մագնիտուդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուչչա քաղաքից 1.2 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 9 կմ խորության վրա:
Հայտնի է, որ տվյալ բնակավայրն ունի շուրջ 900 բնակիչ:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Կենտրոնական և Արևելյան Իտալիայի ամբողջ տարածքում, որտեղ բազմաթիվ բնակավայրեր տուժել էին 2016 թվականի մի շարք երկրաշարժերից:










