Լավրովն ընդունել է ԿԺԴՀ արտգործնախարարի՝ Փհենյան այցելելու հրավերը

14:35 • 10.04.18

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընդունել է ԿԺԴՀ արտգործնախարար Լի Յոն Հոյի՝ Փհենյան այցելելու հրավերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախարարն ինձ հրավիրել է պատասխան այցով այցելել Փհենյան: Մենք այդ հրավերն ընդունել ենք»,- ասել է Լավրովը լրագրողներին:

Նա հյուսիսկորեացի նախարարի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է նաև, որ Մոսկվան ողջունում է Կորեական թերակղզում իրավիճակի աստիճանական կարգավորումը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է անցկացնում Հյուսիսային Կորեայից իր գործընկեր Լի Յոն Հոյի հետ: