Ֆրանսիայում կործանիչը պատահաբար «ռումբ» է նետել գործարանի վրա

21:26 • 11.04.18

Ֆրանսիայում Mirage 2000 ռազմական կործանիչը պատահաբար ռումբի մուլյաժ է նետել Լուար մարզում գտնվող գործարանի վրա:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, կեղծ ռումբն ընկնելիս երկու մարդու է վիրավորվել: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին:

Կործանիչն օդ է բարձրացել Նանսի քաղաքի ավիաբազայից և պետք է ուսումնական ռումբը նետեր Ռեյմս շրջանի հրաձգարանի տարածքում, սակայն կոցրել է այն գործարանի գլխավերևում թռչելիս:

Թեև ռումբն իրական չէր, դրա ընկնելու հետևանքով երկու մարդ իրական վնասվածքներ է ստացել:

Բացի դրանից, «ռումբի» անկումը խուճապ է առաջացրել գործարանում, որի տարածքում այն ընկել էր: Աշխատակիցներին տարհանել են, իսկ դեպքի վայր հրշեջ-փրկարարներ են կանչվել: