«911» ծառայությունը հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացել ԱԺ–ից, բայց հրշեջ–փրկարարների անհրաժեշտություն չի եղել

17:17 • 11.04.18

Ապրիլի 11-ին, ժամը 12.04-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել ՀՀ Ազգային ժողովից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«911» ծառայության օպերատորն անմիջապես կապ է հաստատել Ազգային ժողովի անվտանգության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ազգային ժողովում հրդեհ չի բռնկվել և հրշեջ-փրկարարական խմբի անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ այսօր «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը գունավոր ճայթռուկներ վառել ԱԺ դահլիճում, ինչից հետո գունավոր ծուխ էր տարածվել։