Աղանդերներ, որոնք նման են ճենապակյա քանդակների. չինացի հրուշակագործի արվեստի գործերը (լուսանկարներ)
Չինացի հրուշակագործ Չժոու Յին հայտնի է խմորից, մարցիպանից ու այլ նյութերից նրբաճաշակ ֆիգուրներ պատրաստելու շնորհիվ: Նրա աղանդերները նման են ճենապակյա քանդակների, որոնք, այնուամենայնիվ, կարելի է ուտել:
Ինչպես նշում է Big Picture-ը, Չժոու Յին մոդելավորում ու քանդակագործություն է ուսումնասիրել, ինչն էլ օգնել է նրան այսպիսի անհավանական բարձունքների հասնել իր կարիերայում:
Նշվում է, որ իր վարպետության շնորհիվ Յին լավագույն հրուշակագործներից մեկն է ճանաչվել ու արժանացել «Շաքարե Թագավոր» կոչմանը, ինչպես նաև՝ տարբեր միջազգային մրցույթներում մեդալների ու մրցանակների:
Վարպետի խոսքով՝ ինքը հարգանքի տուրք է մատուցում ավանդական չինական մշակույթին ու արվեստին։ Նա աշխատում է տարբեր նյութերով՝ ստեղծելով այն ամենը, ինչ ուզում է: Հրուշակագործը մշակել է իր տեխնիկան 6 տարի առաջ, և այդ պահից նա շարունակում է պրոֆեսիոնալ զարգացման ուղիներ փնտրել:
Ստորև ներկայացնում ենք վարպետի աշխատանքները, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ և դետալների հանդեպ ուշադրությամբ.

















