Երևանի Թբիլիսյան խճուղում Nissan–ը մխրճվել է բեռնատարի մեջ, մեկ մարդ հոսպիտալացվել է

08:58 • 11.04.18

Ապրիլի 11-ին, ժամը 06:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի 35 NC 229 (վարորդ՝ 1987 թ. ծնված Քրիստ Մահմուդի) պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Reno» մակնիշի QQ737Q պետհամարանիշով բեռնատարին: 


Փրկարարները «Nissan Tiida»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:


Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: