Ալժիրում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 257 մարդ (լուսանկարներ)

15:08 • 11.04.18

Ալժիրում՝ Բուֆարիկի օդանավակայանի մոտակայքում, Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 257 մարդ: Այդ մասին հայտնել է Ալժիրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը, հաղորդում է alg24.net-ը:

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, Ալժիրի իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում են եղել Արևմտյան Սահարայի անկախությանը ձգտող անջատողական շարժման՝ Պոլիսարիո ճակատի 26 անդամներ: Մարոկկոն այդ տարածքը համարում է իր անբաժանելի մասը:

Հաղորդվում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռն ուղևորվում էր երկրի հյուսիսից հարավ-արևմուտքում գտնվող Բեչար քաղաք:

 

  Plumes of smoke erupt from the wreckage of the Russian-made military aircraft Dozens of bodies were pulled from the wreckage, according to witnesses