Ալպերում կորել է գերմանական Tengelmann Group հոլդինգի միլիարդատեր ղեկավարը
Ալպերում կորել է գերմանական Tengelmann Group հոլդինգի ղեկավար, միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը, հայտնում է Reuters-ը: Հոլդինգի մեջ է մտնում OBI շինարարական խանութների ցանցը:
Նշվում է, որ դահուկորդ 58-ամյա Հաուբին վերջին անգամ տեսել են Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին գտնվող Քլայն Մատերհորն լեռան լանջին: Նա կապի դուրս չի գալիս շաբաթ օրվանից: Հաուբի ընտանիքը զգալի գումար է հատկացրել նրա որոնումների համար, սակայն փրկարարական գործողությունը բարդանում է վատ տեսանելիության և ձնահյուսքի վտանգի պատճառով:
Tengelmann Group-ին է պատկանում մոտ 30 միլիարդ եվրոյի շրջանառությամբ և ավելի քան 215 000 աշխատակցով 73 հոլդինգ:










