Գինովցած զբոսաշրջիկը կորցրել է հյուրանոցի ճանապարհն ու բարձրացել Ալպերն ի վեր

19:41 • 11.04.18

Պավել անունով զբոսաշրջիկը, գինովցած լինելով, իտալական Ալպեր է բարձրացել՝ մոլորվելով հյուրանոցի ճանապարհին:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ իտալական աղբյուրին հղում անելով, 30-ամյա էստոնացին գիշերը մոլորվել է իտալական Չերվինիա լեռնային առողջարանում: Վերջինս բաց է թողել դեպի իր հյուրանոց տանող շրջադարձը, և ճանապարհը նրան հասցրել է լեռնային տարածք: Գտնվելով ոգելից խմիչքի ուժեղ ազդեցության տակ՝ նա չի նկատել, որ սկսել է լեռնալանջով վեր բարձրանալ և արդյունքում հայտնվել է 2400 մետր բարձրությունում: Այնտեղ ներխուժել է Igloo բարը, երկու շիշ ջուր խմել և քնել:

Փրկարարները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են վարել շներով, ուղղաթիռով և անօդաչուներով: Էստոնացուն գտել են միայն առավոտյան, երբ հաստատության տերերն աշխատանքի են եկել:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ էստոնացին ստիպված կլինի տուգանք վճարել: