Երևանում սիրիական համարանիշներով մեքենան բախվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսի, 2 երեխա հոսպիտալացվել է. shamshyan.com
Երևանի Արմենակյան փողոցում այսօր՝ ժամը 13:50-ի սահմաններում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ПАЗ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորներ, որոնք երեխաներ են եղել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ավտոմեքենայում եղել են մեծ թվով այլ երեխաներ, որոնք չեն տուժել։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազաբալոնի փականը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










