Չինական մաքսային ծառայությունը պահանջել է ԱՄՆ-ին վերադարձնել մոտ 500 տոննա աղբը

13:04 • 11.04.18

Չինական Հանչժոու քաղաքի մաքսային ծառայությունն արգելել է երկիր ԱՄՆ-ից 469 տոննա պինդ թափոնների ներկրումը և հանձնարարել է աղբը վերադարձնել ԱՄՆ-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ԱՄՆ-ից բեռ, որը բաղկացած է եղել մետաղական թափոնների հետ խառնված թղթից և օգտագործված ջրի շշերից:

Մաքսային ծառայությունները պահանջել են կարճ ժամկետներում աղբը վերադարձնել հետ՝ ԱՄՆ:

2017 թվականի վերջին Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել արգելել երկիր 24 տեսակի պինդ թափոնների ներկրումը՝ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի շրջանակում: